Վարչապետը համոզված է՝ ժողովրդի մեծամասնությունը հունիսի 7-ին կաջակցի խաղաղության օրակարգին

2 րոպեի ընթերցում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց խաղաղության գործընթացի և հնարավոր պատերազմի վերաբերյալ հնչող մտահոգություններին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը պետք է տեր կանգնել ժողովրդի աջակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիներից մեկը մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ վարչապետի հայտարարությունները պատերազմի հնարավորության մասին մարդկանց մեջ վախ են առաջացնում։ Քաղաքացու խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ եթե իշխանությունը չվերարտադրվի, պատերազմն անխուսափելի է։

Ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ խոսքը ոչ թե անձի, այլ քաղաքական ուղեգծի մասին է։

«Ես ասում եմ, որ ձեզ հայտնի քաղաքական ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման օգտին, և դա շատ վտանգավոր է։ Մենք, ընդհակառակը, ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է և ժողովրդին կոչ ենք անում տեր կանգնել խաղաղությանը»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր, իսկ օգոստոսի 18-ին ինքը ուղերձով դիմել է հանրությանը՝ հայտարարելով խաղաղության հաստատման մասին։

Քաղաքացու դիտարկմանը, թե նախկինում վարչապետը նշել է՝ իր իշխանության չգալու դեպքում պատերազմ է սպասվում, Փաշինյանը պատասխանեց, որ նման ձևակերպում չի արել։

«Ես ոչ թե ասել եմ, որ եթե ես չլինեմ, այլ ասել եմ՝ եթե որոշ ուժեր գան իշխանության։ Դա իմ կանխատեսումն է և համոզմունքը, որ այդ դեպքում կլինի պատերազմ»,– ընդգծեց նա։

Վարչապետը հավելեց, որ համոզված է՝ հանրության մեծամասնությունը կաջակցի խաղաղության օրակարգին։

«Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը հունիսի 7-ին կգնա և տեր կկանգնի խաղաղությանը, և մենք այդ խաղաղությունն ավելի ինստիտուցիոնալ կդարձնենք»,-ասաց Փաշինյանը։

Հայերեն English Русский

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ