Սպորտ

Մայամիի «Ինտեր»-ը Մեսիի պատվին տրիբունա է անվանակոչել նոր մարզադաշտում

1 րոպեի ընթերցում

Մայամիի «Ինտեր»-ը Մեսիի պատվին տրիբունա է անվանակոչել նոր մարզադաշտում

Ամերիկյան Մայամի քաղաքի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը նոր մարզադաշտի տրիբունաներից մեկն անվանակոչել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ինտեր Մայամի»-ի ավագ, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսիի պատվին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Արգենտինացի ֆուտբոլիստն ամերիկյան թիմի կազմում է 2023 թվականից։ Թիմի ավագն ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է, 94 խաղում դարձել է 82 գոլի և 44 գոլային փոխանցման հեղինակ։

Մայամիի «Ինտեր»-ի կազմում Մեսին դարձել է Հյուսիսամերիկյան լիգայի գավաթի, MLS-ի կանոնավոր առաջնության, Արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆի հաղթող։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում