Համլետ Մանուկյանը` Հայաստանի մարմնամարզության առաջնության բազմամարտի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում մեկնարկեց Հայաստանի մարմնամարզության 2026 թվականի մեծահասակների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը պարզ դարձան բազմամարտի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները:

Տղամարդկանց պայքարում առաջինը Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բացարձակ գավաթակիր Համլետ Մանուկյանն է, երկրորդ տեղում աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը, իսկ եռյակը եզրափակեց Ռոբերտ Գյուլումյանը:

Կանանց մրցաշարի առաջինից երրորդ տեղերը համապատասխանաբար կիսեցին` Արիանա Բեգլարյանը, Մարիետա Բուչախչյանը, Ժաննա Թևոսյանը:

Առանձին գործիքների եզրափակիչները կկայանա մարտի 28-ին:

Հայերեն العربية