Նիդեռլանդների դեսպանը Հայաստանից դեպի Եվրոպա նոր թռիչքների ավելացումը համարում է փոխադարձ հետաքրքրության աճի ցուցիչ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը Wizz Air ավիաընկերության կողմից Երևանից Էյնթհովեն (Նիդեռլանդներ) և եվրոպական այլ նոր ուղղություններով թռիչքների ավելացումը համարում է Հայաստանում Եվրոպայի նկատմամբ և Եվրոպայում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճի ցուցիչ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման տեսակետ հայտնեց  Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, որում հայտարարվեց նոր ուղղությունների ավելացման մասին (խմբ. Էյնթհովեն և Բրյուսել):  

«Դեպի Եվրոպա ուղղությունների ավելացող թիվը Հայաստանում Եվրոպայի նկատմամբ և Եվրոպայում Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության հիանալի ցուցիչ է, որը ես իսկապես ողջունում եմ»,-ասաց դեսպանը:  

Նա նշեց՝ շատ ուրախ է, որ նոր ուղղություններից է Նիդեռլանդների հարավում գտնվող Էյնթհովենը: Ըստ դեսպանի՝ այն գրավիչ է ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև բիզնեսի, գիտության, ուսանողների փոխանակման տեսանկյունից: Նիդեռլանդներում Էյնթհովենը հայտնի է որպես ուղեղային կենտրոն: Այսինքն՝ այն հիանալի էկոսիստեմ է՝ բոլոր տեսակի ստարտափների, նաև գիտնականների համար:  

Մարիկե Մոնրոյ-Վինթեր, Յան Մալին, Մարսելո Վենդե, Լուսինե Գևորգյան, Ստեփան Փայասլյան

Մարսելո Վենդե

Մարիկե Մոնրոյ-Վինթեր, Յան Մալին, Մարսելո Վենդե, Լուսինե Գևորգյան

Լուսինե Գևորգյան

Յան Մալին, Մարսելո Վենդե

Յան Մալին

Յան Մալին, Մարսելո Վենդե, Լուսինե Գևորգյան, Ստեփան Փայասլյան

Ստեփան Փայասլյան

Մարիկե Մոնրոյ-Վինթեր

Հայերեն English Español فارسی Français Русский