Իրան

Իրանի Ղոմ քաղաքի վրա գրոհի հետևանքով 18 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Իրանի Ղոմ քաղաքի վրա գրոհի հետևանքով 18 մարդ է զոհվել

Իրանի Ղոմ քաղաքի վրա ամերիկա-իսրայելական գրոհի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի պետական ​հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի և 10 տուժածի մասին։

«Նահատակների թիվը, որոնք Փարդիսանի շրջանում (Ղոմ քաղաքում) զոհվել են թշնամիների հարձակման հետևանքով, հասել է 18-ի, 10 մարդ վիրավորում է ստացել։ Հավանաբար, ևս երկու մարդ կմիանա նահատակներին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Մարտի 26-ին հաղորդվել էր, որ Իրանում ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների ընթացքում զոհերի թիվը հասել է առնվազն 1937-ի: Պատերազմի գրեթե չորս շաբաթվա ընթացքում Իսրայելում զոհերի թիվը հասել է 17-ի: ԱՄՆ-ն հայտնել է 13 զինծառայողի զոհվելու մասին։ Ավելի քան 1100 մարդ զոհվել է Լիբանանում, որը հակամարտության մեջ է ներքաշվել Իսրայելի տարածքին «Հեզբոլլահ» շարժման հարվածների պատճառով։ Զոհեր կան նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում