Իրան

Իրանը Մերձավոր Արևելքի խաղաղ բնակիչներին կոչ է արել հեռանալ ամերիկյան զորքերի տեղակայման վայրերից

1 րոպեի ընթերցում

Իրանը Մերձավոր Արևելքի խաղաղ բնակիչներին կոչ է արել հեռանալ ամերիկյան զորքերի տեղակայման վայրերից

Իրանը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի խաղաղ բնակիչներին կոչ է անում հեռանալ ամերիկյան զորքերի տեղակայման շրջաններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։

Ըստ SNN հեռուստաալիքի՝ հայտարարության տեքստում նշվում է, որ Իրանը պետք է ոչնչացնի ամերիկյան և իսրայելական ուժերին, «որտեղ էլ նրանք գտնվեն», քանի որ նրանք հարձակումներ են իրականացնում խաղաղ իրանցիների և առանձին անձանց դեմ։

«Մենք խորհուրդ ենք տալիս անհապաղ հեռանալ ամերիկյան զորքերի տեղակայման շրջաններից, որպեսզի ձեզ վնաս չպատճառենք», - հայտնել է ԻՀՊԿ-ն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում