Իրան

Քուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստը

1 րոպեի ընթերցում

Քուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստը

Քուվեյթը հայտարարել է, որ թևավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել երկրի հարավում գտնվող Մուբարաք ալ Քաբիր նավահանգիստը, որը կառուցվում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նավահանգիստը նյութական վնաս է կրել, տուժածներ չկան։

Ըստ գործակալության՝ սա մերձավորարևելյան հակամարտության ընթացքում Չինաստանի հետ կապված նախագծի վրա հարձակման առաջին դեպքն էր։

Մարտի 27-ին ավելի վաղ հարձակման էր ենթարկվել Քուվեյթի Շուվեյխ նավահանգիստը, որը երկրի գլխավոր ծովային առևտրային հանգույցն է։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագրի զարգացման համար։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին, էներգետիկ օբյեկտներին ու ենթակառուցվածքներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում