Մերձավոր Արևելքում նոր հարվածներ են հասցվել տարբեր քաղաքների և ռազմական օբյեկտների

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ մի շարք հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն գրել է Telegram-ում:

Նշվում է, որ ԻՊԲ-ն արդեն ավարտել է Թեհրանի կենտրոնում երկրի կառավարական ենթակառուցվածքի օբյեկտներին մի շարք լայնածավալ հարվածները։

Միևնույն ժամանակ Al Jazeera հեռուստաալիքը հաղորդում է, որ հրթիռային հարված է հասցվել իրանական Ուրմիայի բնակելի շրջանին։

ԶԼՄ-ների տվյալներով՝ «չորս բնակելի շենք ամբողջությամբ ավերվել է», կան զոհեր և վիրավորներ։

Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մարտի 27-ի վաղ առավոտյան հայտարարել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 83-րդ ալիքի մեկնարկի մասին։

Հաղորդվում է, որ հրթիռներն ու անօդաչուներն ուղղվել են ողջ տարածաշրջանում գտնվող ամերիկյան և իսրայելական հանգուցային ռազմական օբյեկտների վրա։

«Թիրախների թվում եղել են նավթի պահեստարանները և Աշդոդում գտնվող նավթաբազան, Մոդիին բնակավայրում զինվորական անձնակազմի տեղաբաշխման վայրը և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական տեղեկատվության փոխանակման կենտրոնը», -ասվում է Press TV-ի հրապարակած հոդվածում։

 ԻՀՊԿ-ն նաև հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին Ալ Դաֆրայում (ԱՄԷ) և Ալ Ուդեյդում (Կատար), ինչպես նաև Ալի ալ Սալեմ ավիաբազայում (Քուվեյթ) տրանսպորտային ինքնաթիռների և անօդաչուների տեխնիկական սպասարկման ու պահման հանգարներին։

Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի անձնակազմը ներկայում ստիպված է լքել ռազմաբազաները և պատսպարվել քաղաքացիական հյուրանոցներում։

Նրա խոսքով՝ ամերիկյան ռազմական կառուցվածքն Արևմտյան Ասիայում «ամենակարճ ժամանակում փլուզվել է»։

«Մենք կանգ չենք առնի, մինչև ամերիկյան և իսրայելական զորքերը դուրս չբերվեն տարածաշրջանից, և մեր պայմանները չկատարվեն», - հայտարարել է Շեքարչին։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով