Հութիները սպառնացել են ներգրավվել Մերձավոր Արևելքի հակամարտությանը

2 րոպեի ընթերցում

Եմենի հութիների «Անսար Ալլահ» խռովարար շարժումը հանդես է եկել նախազգուշացմամբ Սաուդյան Արաբիայի կառավարության հասցեին և սպառնացել մտնել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարություն է արել շարժման առաջնորդը, որի խոսքը մեջբերել է Եմենի SABA լրատվական գործակալությունը։

«Ես հայտարարում եմ, որ մենք անվարան կկատարենք ջիհադի մեր իսլամական պարտքը մեր ժամանակի բռնակալների՝ հրեաների, սիոնիստների և նրանց ամերիկացի կամակատարների դեմ», - ասել է շարժման առաջնորդ Աբդել Մալիք ալ Հուսին։

Ելույթի ընթացքում նա նաև Էր Ռիադին կոչ է արել դադարեցնել Եմենի ժողովրդի նկատմամբ թշնամանքը և ընդունել բարիդրացիության սկզբունքը։

Մարտի 14-ին հութիները հայտարարել էին, որ Իրանին ռազմական աջակցության վերաբերյալ որոշումը կհայտարարվի հարմար ժամանակ։ Հաջորդ օրը հութիները սպառնացել էին, որ միջամտության վերաբերյալ որոշման դեպքում առաջին միջոցը կարող է դառնալ ծովային շրջափակման պաշտոնական հայտարարումն ԱՄՆ-ին և Իսրայելին, ինչպես նաև Բաբ էլ Մանդեբի նեղուցի լիակատար փակումը իսրայելական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերի համար:

Ինչպես հաղորդել է The Wall Street Journal թերթը, վկայակոչելով աղբյուրների, Սաուդյան Արաբիան փորձում է դիվանագիտական ​​միջոցներով կանխել հութիների մասնակցությունն Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել հակամարտությանը: Ըստ պարբերականի տվյալների՝ ԱՄՆ-ն և Իսրայելն իրենց հերթին փորձում են խուսափել սադրանքներից, որոնք կարող են շարժմանը ներքաշել ռազմական գործողությունների մեջ:

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով