Իրանը նամակ է ուղարկել ՄԱԿ-ին Արաղչիի և Ղալիբաֆի դեմ մահափորձի մասին հաղորդագրությունների պատճառով

2 րոպեի ընթերցում

Իրանը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կապված այն հաղորդագրությունների հետ, որ երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սպանության թիրախ են եղել, սակայն նրանց ժամանակավորապես հանել են համապատասխան ցուցակից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Press TV-ն։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին կոչ է արել դատապարտել ամերիկա-իսրայելական դավադրությունները բարձրաստիճան պաշտոնյաների սպանության նպատակով։

«Այս հաղորդագրությունները մատնանշում են, որ Միացյալ Նահանգները և իսրայելական ռեժիմը նշել են Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իսլամական խորհրդատվական ասամբլեայի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին և արտգործնախարար Աբբաս Արաղչիին՝ որպես մահափորձի օբյեկտներ», - ասվում է Իրավանիի նամակում։

Իրանի մշտական ​​ներկայացուցչի խոսքով՝ այս քաղաքականությունը միջազգային իրավունքի նորմերի լուրջ խախտում է։

Նա նաև հիշեցրել է, որ ԱԳ նախարարի մակարդակի պաշտոնատար անձինք, միջազգային իրավունքին համապատասխան, օգտվում են լիակատար անձնական անձեռնմխելիությունից, և այդ սկզբունքը բազմիցս հաստատվել է Միջազգային դատարանի կողմից։

«Նրանց կյանքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կխաթարի խաղաղ միջազգային հարաբերությունների հիմքերը։ Իրանը խստորեն դատապարտում է բարձրաստիճան կառավարական ​​պաշտոնյաների սպանությունների գործելակերպը նորմալացնելու ցանկացած փորձ», - հայտարարել է Իրավանին։

Նրա խոսքով՝ այդպիսի քաղաքականությունը «ապակառուցողական» է և իրենից ներկայացնում է «պետական ​​ահաբեկչություն, որը վտանգավոր նախադեպ կստեղծի և լուրջ սպառնալիք է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար»։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Արաղչիին և Ղալիբաֆին ժամանակավորապես հանել են ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների ցուցակից, մինչ բանակցություններ են ընթանում։

Իրան

ԱՄՆ-ն և Իսրայելը Արաղչիին և Ղալիբաֆին ժամանակավորապես բացառել են թիրախների ցուցակից. WSJ

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը