Պուտինը հայտարարել է, որ մերձավորարևելյան պատերազմի հետևանքները կարելի է համեմատել COVID-ի հետևանքների հետ

2 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքները դժվար է կանխատեսել, սակայն շատերը դրա հնարավոր հետևանքները համամատել են կորոնավիրուսի համավարակի հետևանքների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարի նիստում։

«Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքները դեռևս դժվար է ճշգրիտ կանխատեսել։ Կարծում եմ, որ հակամարտության մեջ ներգրավվածներն իրենք ոչինչ չեն կարող կանխատեսել, բայց մեզ համար դա ավելի դժվար է», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը «զգալի վնաս է հասցնում միջազգային լոգիստիկային, արտադրական և համագործակցության շղթաներին»։

Նրա խոսքով՝ հարվածի տակ են հայտնվել ամբողջ ոլոորտներ՝ կապված ածխաջրածինների, մետաղների արդյունահանման և վերամշակման հետ, պարարտանյութերի և շատ այլ ապրանքների հետ։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, Ռուսաստանը պետք է ապրի այն պայմաններում, որոնք ստեղծվել են նշված իրադարձությունների պատճառով։

«Ճիշտ է, արդեն կան գնահատականներ, որ դրանք կարելի է համեմատել կորոնավիրուսի համավարակի հետ, որը, թույլ տվեք հիշեցնել, կտրուկ դանդաղեցրեց բոլոր տարածաշրջանների և մայրցամաքների զարգացումը՝ առանց բացառության», - հավելել է Ռուսաստանի ղեկավարը։

Հայերեն English

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով