Իսրայելը հայտնել է «Հեզբոլլահ»-ի 350 ռազմական օբյեկտ և 330 զինյալի ոչնչացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է շիաների «Հեզբոլլահ» շարժման 350 ռազմական օբյեկտի ոչնչացման և 330 զինյալի վերացման մասին Լիբանանի հարավում իրականացված ցամաքային գործողության ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել Telegram-ում:

«91-րդ դիվիզիայի զինծառայողները շարունակում են Լիբանանի հարավում պաշտպանական դիրքերի ամրապնդմանն ուղղված ցամաքային գործողությունը: Զորքերը ոչնչացրել են «Հեզբոլլահ»-ի ավելի քան 350 ռազմական օբյեկտ և վերացրել 330 ահաբեկչի, ներառյալ «Ռադվան» հատուկ ստորաբաժանման տասնյակ զինյալների», - ասվում է հայտարարության մեջ:

Լիբանանն Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հակամարտության մեջ է ներքաշվել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի աջակցություն Իրանի, հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։ Իսրայելի պատասխան հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 1070-ը։

Իրան

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն