Չինաստանը զգուշացրել է Մերձավոր Արևելքում միջուկային օբյեկտներին հարվածների հետևանքների մասին

2 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում միջուկային ենթակառուցվածքներին հարվածները կունենան անկանխատեսելի և լայնածավալ հետևանքներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՄԷԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ:

«Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններն ընդլայնվում են, և եթե միջուկային օբյեկտները դառնան թիրախ հարվածների համար, ապա դա կհանգեցնի անչափ լուրջ հետևանքների և տարածաշրջանի ժողովուրդներին կնետի աղետների խորխորատը», - ասել է Վան Ին:

Նախարարի խոսքով՝ այժմ չափազանց կարևոր է կանխել դիմակայության հետագա սրումը, որը սպառնում է համաշխարհային խաղաղությանը և տարածաշրջանային կայունությանը: Նա հավելել է, որ անհապաղ հրադադարը և բանակցային գործընթացի վերսկսումն ընթացիկ ճգնաժամի սկզբնա​​պատճառների վերացման միակ միջոցն են:

Իր հերթին, ԱՄԷԳ գլխավոր տնօրենն անհանգստություն է հայտնել աշխարհում իրադրության աննախադեպ անկայունության վերաբերյալ և վերահաստատել է գործակալության պատրաստակամությունը՝ հակամարտությունների կարգավորման գործում խորացնելու համագործակցությունը Չինաստանի հետ: Գրոսին նաև հայտարարել է, որ կազմակերպությունը բարձր է գնահատում Պեկինի գլոբալ նախաձեռնությունները և հաստատակամորեն կողմնակից է «մեկ Չինաստան» քաղաքականությանը:

Հայերեն Русский

Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում․ Միրզոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Սլովենիան աջակցում է ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին. Կայզեր

Ֆրանսիայի անկարգությունները՝ մարքեթինգային հնարավորություն չինական ապակի արտադրող ընկերության համար

ՀՀ ԱԺ նախագահը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին

Հայաստանն ու Սլովենիան ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր

Էդգար Առաքելյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը