«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին

2 րոպեի ընթերցում

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինված կազմավորումնեերը պնդում են, որ հրթիռային հարված են հասցրել Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքերի համալիրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք համապատասխան հայտարարությունը հրապարակել են իրենց Telegram ալիքում:

««Իսլամական դիմադրության» մարտիկները հինգշաբթի օրը՝ 2026 թվականի մարտի 26-ին, ժամը 01:10-ին, հարված են հասցրել Թել Ավիվի կենտրոնում Իսրայելի պաշտպանության նախարարության («Կիրիա») կենտրոնակայանին», - ասվում է տեքստում:

Ըստ «Հեզբոլլահ»-ի՝ նաև «տարբեր տեսակի հրթիռներով» գրոհի են ենթարկվել քաղաքի մերձակայքում գտնվող զորանոցները, որոնք պատկանում են ռազմական հետախուզությանը:

Տարածված հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Հեզբոլլահ»-ի զինված կազմավորումները մեկ օրում իրականացրել են ռեկորդային 87 մարտական գործողություն Իսրայելի բանակի օբյեկտների դեմ։

«2026 թվականի մարտի 25-ին «Հեզբոլլահ»-ը 87 ռազմական գործողություն է իրականացրել Լիբանանի սահմանի մոտ իսրայելցի զինվորականների տեղաշարժերի հակազդման համար և հրեական պետության հյուսիսում իսրայելական բանակի դիրքերի, բազաների և տեղակայման վայրերի դեմ», - ասվում է  հայտարարության մեջ։

Շարժումը պնդում է, որ իր թիրախները բոլոր դեպքերում եղել են «ռազմական օբյեկտներ՝ ի տարբերություն խաղաղ բնակչության վրա թշնամական հարձակումների»:

Լիբանանն Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հակամարտության մեջ է ներքաշվել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի աջակցություն Իրանի, հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։ Իսրայելի պատասխան հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 1070-ը։

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ