Իրան

Իրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասին

Իրանական ուժերը հերթական հրթիռներն են արձակել Իսրայելի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ բալիստիկ հրթիռները գլխավորապես ուղղված են հրեական պետության հյուսիսային մասին:

Tasnim-ը նաև հաղորդել է, որ Իրանի բանակն անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազային, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժեր:

Իսրայելն էլ հաղորդել է, որ հարվածներ է հասցրել Իրանի ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ Սպահանում։

Իր հերթին, Ash-Sharq հեռուստաալիքը հայտնել է, որ ավիահարվածների են ենթարկվել Իրանի խոշորագույն քաղաքները. ինտենսիվ կերպով ռմբակոծվել են Թեհրանը, Մաշհադը, Սպահանը, Շիրազը և Պարսից ծոցի ափին խոշորագույն նավահանգստային քաղաքներից մեկը՝ Բենդեր Աբբասը:

Ավիահարվածների հետևանքով վնասների կամ հնարավոր զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում