Չինաստան

ԵՄ-ն և Չինաստանը ռազմական խորհրդատվություններ են անցկացրել

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն և Չինաստանը ռազմական խորհրդատվություններ են անցկացրել

ԵՄ-ն և Չինաստանը երկու տարվա ընթացքում առաջին անգամ անցկացրել են ռազմական խորհրդատվություններ, որոնց ընթացքում, ի թիվս այլնի, մտքեր են փոխանակել Ուկրաինայի, Իրանի և Հարավչինական ծովում իրավիճակի վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հայտարարության մեջ։

«ԵՄ-ի և Չինաստանի միջև անվտանգության ու պաշտպանության խորհրդատվությունների 15-րդ փուլը տեղի է ունեցել Բրյուսելում մարտի 24-ին», - նշվում է հայտարարության մեջ։ 

Եվրոպական արտաքին ծառայությունը հայտարարել է, որ վերահաստատել է Չինաստանի ղեկավարությանն ուղղված իր կոչը՝ ազդեցություն գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայում հակամարտությունը Բրյուսելի և Կիևի կողմից համաձայնեցված պայմաններով դադարեցնելու համար, ինչպես նաև ընդգծել է Չինաստանի պատասխանատվությունը Հարավչինական ծովում և Թայվանի նեղուցում կայունության և նավարկության ազատության ապահովման համար։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում