Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան․ Ռոյթերզ

2 րոպեի ընթերցում

Պարսից ծոցում լարվածության թուլացման վերաբերյալ քննարկումների վայրը  կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է «Ռոյթերզ»-ը, հղում անելով անանուն իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։

Աղբյուրը չի բացահայտել պատերազմի դադարեցման վերաբերյալ Պակիստանի կողմից ներկայացված առաջարկի մանրամասները, կամ արդյոք այն նույնն է, ինչ ԱՄՆ-ի 15 կետանոց ծրագիրը, որի մասին ավելի վաղ հաղորդել էին լրատվամիջոցները։

Լրատվամիջոցի զրուցակցի խոսքով՝ Թուրքիան նույնպես օգնել է պատերազմն ավարտելու գործընթացին, ուստի կամ Թուրքիան, կամ Պակիստանը կարող են լինել համապատասխան բանակցությունների վայր։

Ավելի վաղ՝ լրատվամիջոցները հղում անելով պակիստանցի պաշտոնյաներին, հայտնել էին, որ Իրանը ստացել է Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման վերաբերյալ ամերիկյան ծրագիրը։

Թեհրանը չի հաստատել, որ ստացել է ծրագիրը, և հրապարակայնորեն հերքել է ամերիկյան կողմի հետ շփումները։

Պակիստանցի երկու պաշտոնյա, որոնք 15 կետից բաղկացած ծրագիրը փոխանցել են Իրանին, հայտնել են, որ այն անդրադառնում է պատժամիջոցների մեղմացմանը, Իրանի միջուկային ծրագրի դադարեցմանը, հրթիռների թվաքանակի սահմանափակմանը և Հորմուզի նեղուցի բացմանը։

Եգիպտացի մի պաշտոնյա, որը ներգրավված է միջնորդական ջանքերում, հավելել է, որ առաջարկը ներառում է նաև Իրանի կողմից զինված խմբավորումներին աջակցության սահմանափակումներ։

Պակիստանցի և եգիպտացի պաշտոնյաները նաև հայտնել են, որ միջնորդները ցանկանում են, որ իրանցիները և ամերիկացիները բանակցություններ անցկացնեն մոտ օրերս՝ արդեն մարտի 27-ին։

Միևնույն ժամանակ տարածաշրջան են ուղարկվում լրացուցիչ ամերիկյան զորքեր։

 

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով