Իրան

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից՝ Պարսից ծոցի երկրների վրա գրոհների համար

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից՝ Պարսից ծոցի երկրների վրա գրոհների համար

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իրանի կողմից Պարսից ծոցի հարևանների վրա կատարված «սարսափելի հարձակումները»՝ կոչ անելով լիարժեք և արագ «փոխհատուցում» տրամադրել իր հարվածների բոլոր զոհերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

47 անդամից բաղկացած խորհուրդը աջակցել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վեց երկրների և Հորդանանի կողմից ներկայացված բանաձևին, որը դատապարտում է Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելուն ուղղված գործողությունները և պահանջում է Իրանից անհապաղ «դադարեցնել բոլոր չհրահրված հարձակումները»։

Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածներից հետո Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանի այն երկրներին, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաներ։ Հարվածների ընթացքում նաև թիրախավորվել են Պարսից ծոցի երկրների էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում