Իրան

Իրաքը բողոք կներկայացնի ՄԱԿ՝ իր ինքնիշխանության խախտման համար

2 րոպեի ընթերցում

Իրաքը բողոք կներկայացնի ՄԱԿ՝ իր ինքնիշխանության խախտման համար

Իրաքը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ կներկայացնի բողոք՝ կապված իր ինքնիշխանության խախտման հետ, հայտարարել է երկրի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդական Խալիդ ալ-Յաքուբին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ Իրաքի անվտանգության ուժերի 80 անդամ է զոհվել, 150-ը՝ վիրավորվել փետրվարի 28-ին Մերձավոր Արևելքում պատերազմի մեկնարկից ի վեր։

Ալ-Յաքուբին նշել է, որ ԱՄՆ-ն խախտել է Իրաքի օդային տարածքը, իսկ Իրանը մեղավոր է երկրի հյուսիսում քրդական ուժերի դեմ հարձակումների համար։

«Մենք դեմ ենք Իրանի վրա հարձակմանը, որովհետև այն արդարացված չէ», - հավելել է պաշտոնյան՝ նկատի ունենալով փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած ռազմական գործողությունը։

Իր հերթին, BBC-ն հաղորդում է, որ Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա աս-Սուդանին արտգործնախարարությանը հրահանգել է կանչել ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված երկրի վրա գրոհների հետ։

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 25-ին երկրի արևմուտքում ռազմակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 7 մարտիկ, 13-ը՝ վիրավորվել։

Մարտի 24-ին ամերիկյան հարվածներից իրաքցի 15 մարտիկ էր զոհվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում