Իրանում հայտնել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքների մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ երկրի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի սկզբից ի վեր վնասվել է ավելի քան 85 000 քաղաքացիական օբյեկտ, այդ թվում՝ 600 դպրոց, 280-ից ավելի բուժհաստատություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։  

«282 բժշկական կենտրոն ենթարկվել է հարվածների. դրանք  հիվանդանոցներ են, պոլիկլինիկաներ և առողջապահական կենտրոններ: Որոշները դադարեցրել են աշխատանքը, մյուսները՝ վերսկսել: «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության  պաշտպանության մասին» 1949 թվականի Ժնևի կոնվենցիայի համաձայն՝ չկա (նման) հարվածներ հասցնելու իրավունք. դա պատերազմական հանցագործություն է», - ասել է Կարմիր մահիկի ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդն Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում:

Իր հերթին, ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին ուղղված նամակում հայտնել է, որ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով երկրում զոհվել է հինգ տարեկանից փոքր առնվազն 13 երեխա, առողջապահության համակարգի 21 աշխատակից։ Բահրեյնին նաև հայտնել է առողջապահական համակարգի 108 աշխատակցի վիրավորման մասին։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով