Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) «Առյուծի մռնչյուն» գործողության մեկնարկից ի վեր մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«ԻՊԲ-ն ավելի քան 15 000 զինամթերք է նետել Իրանի վրա. սա քառակի ավելի է, քան «Ժողովուրդն ինչպես առյուծ» գործողության ժամանակ», - Կացի խոսքերն է մեջբերում իսրայելական 12-րդ ալիքը։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

«Ժողովուրդն ինչպես առյուծ» իսրայելական գործողությունն իրականացվել է 2025 թ. հունիսին, որի նպատակը եղել է Իրանի միջուկային օբյեկտների և ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը։ Հակամարտությունից 12 օր անց երկու կողմերը հայտարարեցին փոխադարձ հրադադարի մասին։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն