Իրան

Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա գրոհի մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա գրոհի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ գրոհել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ» շիա շարժմանը պատկանող մի շարք ռազմական օբյեկտների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Telegram-ում տարածված հաղորդագրության մեջ։

«Գիշերն ԻՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահ» կազմակերպությանը պատկանող մի շարք թիրախների, այդ թվում՝ Դահիեում գտնվող հրամանատարական կենտրոնին, ենթակառուցվածքային օբյեկտների և ահաբեկիչների։ Նաև հարվածներ են հասցվել «Հեզբոլլահ»-ի կողմից վերահսկվող «Ալ-Ամանա» ընկերությանը պատկանող մի քանի գազալցակայանի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև գործողությունները սկսվել են մարտի 2-ից, երբ լիբանանյան շարժումն Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածներին ի պատասխան գրոհ սկսեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցնում Լիբանանին, այդ թվում՝ երկրի հարավային շրջաններին, Բեքաայի հովտին և Բեյրութի արվարձաններին։

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել է, որ բանակը կգրավի Լիբանանի հարավային շրջաններն՝ այնտեղ ստեղծելով պաշտպանական բուֆերային գոտի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում