Հայաստանում 2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով երկրում 2027 թվականից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 67 կողմ, 30 ձեռնպահ ձայներ:

Նախագծով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա և շրջիկ առևտրի կետերում արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։

Բացառություններ են նախատեսված կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և կափարիչով պլաստիկ տարաների համար, ինչպես նաև երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերի դեպքում։

Արգելքի խախտման համար սահմանվում է պատասխանատվություն: Առաջին խախտման դեպքում կկիրառվի նախազգուշացում, իսկ երկրորդ և հաջորդող դեպքերի համար նախատեսվում է 100 հազարից 150 հազար դրամ տուգանք:

Հայերեն English Español

Փարիզում բողոքի ցույցերի պատճառով հոկտեմբերի 31-ին կփակվի մետրոպոլիտենի 40 կայարան

«Սարդարապատ»-ը Արմավիրի քաղաքային մարզադաշտում առաջին տնային խաղն անցկացրեց «Վան»-ի դեմ. գրանցվեց ոչ-ոքի

COP17-ում ընդունված «Երևանի ուղին» կնպաստի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների արագացմանը

Կարող էի ավելին. Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի ԱԱ-ում իր ելույթի մասին

ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին. լրատվամիջոց

COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում. համաժողովի արդյունքները գերազանցել են սպասելիքները

Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ. ՓԾ տնօրենն ընդունել է Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդին

Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

Հորդառատ անձրև հանրապետությունում. փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ