Իրան

Իսրայելը հայտարարել է Իրանի ծովային թևավոր հրթիռների արտադրության օբյեկտների վրա գրոհի մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է Իրանի ծովային թևավոր հրթիռների արտադրության օբյեկտների վրա գրոհի մասին

Իսրայելական ավիացիան հարվածել է Թեհրանում ծովային թևավոր հրթիռների արտադրության երկու օբյեկտի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ):

«Հիմնվելով ԻՊԲ-ի հետախուզական տվյալների վրա՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին օրերին հարվածներ են հասցրել Թեհրանում ծովային թևավոր հրթիռների արտադրության երկու կարևոր օբյեկտի», - ասվում է մարտի 25-ին ԻՊԲ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ օբյեկտները գտնվում էին Իրանի պաշտպանության նախարարության տնօրինության ներքո և օգտագործվում էին հեռահար գործողության ծովային թևավոր հրթիռներ արտադրելու համար՝ ծովում և ցամաքում թիրախներ խոցելու համար։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում