Իրան

ԱԹՍ-ները թիրախավորել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնը

1 րոպեի ընթերցում

ԱԹՍ-ները թիրախավորել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնը

Իրաքում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնը, որը գտնվում է Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում, թիրախավորվել է անօդաչու թռչող սարքերի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը։

Նշվում է, որ բոլոր ԱԹՍ-ները հաջողությամբ խոցվել են:

Իր հերթին, եգիպտական Al Qahera al Ekhbariya հեռուստաալիքը հայտնել է, որ հարձակմանը ներգրավված է եղել չորս ԱԹՍ:

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում