Իրան

Հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Ֆիլիպիններ է հասել ռուսական նավթը

2 րոպեի ընթերցում

Հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Ֆիլիպիններ է հասել ռուսական նավթը

Ֆիլիպինները նավթի խմբաքանակ է ստացել Ռուսաստանից: Սա հինգ տարվա ընթացքում ռուսական նավթի առաջին մատակարարումն է այդ երկիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Phil Sta հրատարակությունը։

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​Կրտսերը մարտի 24-ին հայտարարել է երկրում ազգային արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության պատճառով էներգակիրների մատակարարման խափանումների պատճառով։

Նա նաև հայտնել է, որ երկրի իշխանությունները քննարկում են Ռուսաստանից նավթի մատակարարման հարցը։

«Ռուսաստանը Ֆիլիպիններին նավթի կամ որևէ այլ էներգակրի ավանդական մատակարարը չէ, բայց մենք ուսումնասիրում ենք նաև այս հնարավորությունը», - ասել էր Մարկոս ​​Կրտսերը Bloomberg-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) տրամադրել էր ընդհանուր լիցենզիա, որը թույլատրում է 2026 թ. մարտի 12-ի դրությամբ նավերի վրա բեռնված ռուսական նավթի և նավթամթերքների վաճառքը։ Լիցենզիան կգործի մինչև 2026 թ. ապրիլի 11-ը։

Այս որոշումն ընդունվել է Հորմուզի նեղուցում ստեղծված իրադրության կապակցությամբ։ Մարտական գործողությունների սկսվելուց ի վեր նեղուցը գործնականում փակ է։

Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսին միացնող Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի կարևորագույն ծովային առևտրային ուղիներից մեկը և հանգուցային է նավթի տարանցման համար։  Նավթի համաշխարհային մատակարարումների մոտավորապես մեկ հինգերորդն անցնում է այդ նեղուցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում