Իրան

Մակրոնը Փեզեշքիանին կոչ է արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը

1 րոպեի ընթերցում

Մակրոնը Փեզեշքիանին կոչ է արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ղեկավարն այս մասին գրել է X-ում։

«Ես վերահաստատել եմ տարածաշրջանի երկրների վրա անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունն ապահովելու և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը վերականգնելու բացարձակ անհրաժեշտությունը», - գրել է Մակրոնը։

Նա հավելել է, որ Փեզեշքիանին կոչ է արել «բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ լարվածության թուլացման համար ճանապարհ բացելու համար» և ընդունել այնպիսի փաստաթուղթ, որը կհամապատասխանի միջազգային հանրության սպասումներին՝ կապված Իրանի միջուկային և հրթիռային ծրագրի հետ։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է՝ հանգեցնելով էներգակիրների գների կտրուկ աճի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում