Իրան

Քուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջ ԱԹՍ-ների ընկնելու պատճառով

1 րոպեի ընթերցում

Քուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջ ԱԹՍ-ների ընկնելու պատճառով

Քուվեյթի միջազգային օդանավակայանում անօդաչու թռչող սարքերն ընկել են վառելիքի բաքի մեջ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։

Վարչության ներկայացուցիչ Աբդուլա ալ Ռաջիի խոսքով՝ գրոհը հանգեցրել է նյութական վնասի, զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան։

Միջադեպի վայր են ուղարկվել հատուկ բրիգադներ՝ հրդեհը մարելու համար, հավելել է նա:

Սա արդեն երրորդ նման դեպքն է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և Իրանի պատասխան գրոհների սկսվելուց ի վեր։

Քուվեյթի միջազգային օդանավակայանը ռազմական գործողությունների սկզբից ի վեր դադարեցրել է աշխատանքը։ Բոլոր չվերթերը վերաուղղորդվել են Սաուդյան Արաբիա։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում