Իրան

Իրանը և Իսրայելը կրկին հայտարարել են փոխադարձ հարվածների մասին

2 րոպեի ընթերցում

Իրանը և Իսրայելը կրկին հայտարարել են փոխադարձ հարվածների մասին

Իրանը հայտարարել է տարածաշրջանում հակամարտության սրման սկսվելուց ի վեր Իսրայելի տարածքին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին հրթիռային հարվածների 80-րդ ալիքի մասին՝ կիրառելով պինդ վառելիքով հրթիռներ և ճշգրիտ կառավարվող ռումբեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը։

Հարձակումների 80-րդ ալիքի ընթացքում հիմնական թիրախներն են Իսրայելի հյուսիսում զինվորների հավաքատեղիները, որոնք, ըստ ԻՀՊԿ հայտարարության, «կենթարկվեն զանգվածային հրթիռային հարձակումների և անօդաչու թռչող սարքերի հարվածների՝ առանց որևէ սահմանափակման»։ Իր հիմնական թիրախների թվում ԻՀՊԿ-ն նշել է Թել Ավիվը, Կիրյաթ Շմոնան և Պարսից ծոցում ամերիկյան ուժերի չորս ռազմաբազաները։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Իսրայելի տարածքում գտնվող արբանյակային կապի ընդունման կայաններին:

«Հրթիռային հարձակումների հերթական ալիքի ընթացքում մենք հարվածներ ենք հասցրել Էյլաթին և արբանյակային կապի ընդունման  կայաններին, որոնք ծառայություններ են մատուցում Իսրայելի բանակին», - ասվում է ԻՀՊԿ մամուլի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ԻՀՊԿ-ն պնդում է, որ իրանական հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակվել տարածաշրջանում գտնվող չորս ամերիկյան ռազմաբազաների վրա:

Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ սկսել է հարվածների շարք Իրանի կառավարական օբյեկտների ուղղությամբ ամբողջ Թեհրանում։ ԻՊԲ-ն նաև նշել է, որ Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումներ են գրանցվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում