Իրան

Գրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետո

1 րոպեի ընթերցում

Գրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետո

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կոչ է արել Իրանի շուրջ հակամարտության կողմերին զսպվածություն դրսևորել «Բուշեր» ատոմակայանի շրջանում նոր գնդակոծության մասին տեղեկություններից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԷՄԳ-ն գրել է X սոցիալական հարթակում:

«Իրանն ԱԷՄԳ-ին տեղեկացրել է, որ «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի տարածքին ևս մեկ արկ է հարվածել այսօր (խմբ.՝ մարտի 24-ին)։ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կրկին կոչ է արել առավելագույն զսպվածություն դրսևորել՝ հակամարտության ընթացքում միջուկային անվտանգության համար սպառնալիքներից խուսափելու համար», - ասվում է գրառման մեջ։

ԱԷՄԳ-ն հավելել է, որ ԱԷԿ-ում վնասներ չեն արձանագրվել, աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում