Երևանի թիվ 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար

2 րոպեի ընթերցում

Երևանի աղաքապետ Տիգրան Ավինյանը տվել է Երևանի թիվ 24 մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝ հիմքում տեղադրելով խորհրդանշական պարկուճը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող վթարային հին շենքի փոխարեն կառուցվում է նորը: Այն հնարավորություն կտա նախկին 3 խմբի փոխարեն ձևավորել 6 խումբ: 80-ի փոխարեն շուրջ 180 երեխա կկարողանա հաճախել մանկապարտեզ:

«Մանկապարտեզի հին շենքն ամբողջությամբ քանդման ենթակա էր, և օգտագործելով այդ հնարավորությունը` մենք որոշեցինք կառուցել նորը՝ ընդլայնելով մանկապարտեզի տարածքն ու հնարավորությունները: Շինարարությունն իրականացվում է նորագույն չափորոշիչներով: Իրականում, մեր կողմից իրականացվող շինարարական աշխատանքները պետք է լինեն ամենաօրինակելին, որպեսզի մասնավորը նույնպես մեզանից օրինակ վերցնի»,- ընդգծել է քաղաքապետը:

Ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: Մանկապարտեզի տանիքում կտեղադրվի 20 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, արևային ջրատաքացուցիչ, կկառուցվի նոր կաթսայատուն, կտեղադրվի ջեռուցման համակարգ։ Շենքն ամբողջությամբ համալրվելու է հակահրդեհային, ջրամատակարարման, ներքին կոյուղու և անձրևաջրերի կոյուղու ցանցով, օդափոխության, տեսահսկման համակարգերով: Նախագծի շրջանակում կբարեկարգվի նաև բակը. կընդլայնվի կանաչ գոտին, կկառուցվի խաղահրապարակ, կտեղադրվեն զրուցատաղավարներ, նստարաններ և աղբամաններ, կանցկացվի ոռոգման համակարգ ու արտաքին լուսավորության ցանց:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան