Իրան

Արաղչին ողջունել է Գերմանիայի նախագահի կողմից Իրանի դեմ պատերազմի դատապարտումը

1 րոպեի ընթերցում

Արաղչին ողջունել է Գերմանիայի նախագահի կողմից Իրանի դեմ պատերազմի դատապարտումը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ողջունել է այն, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դատապարտել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունները՝ դրանք որակելով որպես միջազգային իրավունքի խախտում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X հարթակում Արաղչին գրել է, որ միջազգային իրավունքը «գործնականում մեռած է», ինչի պատճառն արևմտյան «երկակի ստանդարտներն են», օրինակ՝ արձագանքը Գազայի հատվածում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և լռությունը՝ կապված Իրանի դեմ Իսրայել-ԱՄՆ ագրեսիայի հետ։

«Այնուամենայնիվ, մեր հարգանքները նախագահ Շտայնմայերին՝ իրանցիների նկատմամբ խախտումները դատապարտելու համար: Նրանք, ովքեր գնահատում են օրենքի գերակայությունը, նույնպես պետք է արտահայտվեն», - հավելել է նա։

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը հակասում է միջազգային իրավունքին և հանդիսանում է քաղաքական ճակատագրական սխալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում