Իրան

ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի հետախուզության օբյեկտներին հաջող հարվածի մասին

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի հետախուզության օբյեկտներին հաջող հարվածի մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հաջող հարված է հասցրել Իսրայելում մի քանի թիրախի, ներառյալ օբյեկտների, որոնք պատկանում են իսրայելական հետախուզական ծառայություններին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Խեյբարշեկան, Էմադ և Սեջիլ հզոր հրթիռներով, ինչպես նաև ԻՀՊԿ-ի հարվածային անօդաչու թռչող սարքերով վարչակարգի հակաօդային պաշտպանության էշելոնային համակարգի հաջող հաղթահարումից հետո խոցվել են այդ վարչակարգի հետախուզական ծառայությունների իբրև անվտանգ օբյեկտները Թել Ավիվի հյուսիսում և կենտրոնում, վարչակարգի բանակի թիկունքի կենտրոնները Ռամաթ Գանում և Նեգևում, ինչպես նաև վարչակարգի հարավային ուժերի լոգիստիկայի և կառավարման գլխավոր կենտրոնը Բեեր Շեբայում», - նշվել է հայտարարության մեջ:

Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից փետրվարի 28-ին հասցված հարվածներից հետո Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ օբյեկտներին։ Իրանում պատերազմի ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 1500-ը, Իսրայելում զոհվել է 16 մարդ, ԱՄՆ-ն հայտնել է 13 զինծառայողի զոհվելու մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում