Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել՝ իսրայելական հարվածից զոհված Լարիջանիի փոխարեն
1 րոպեի ընթերցում

Իրանը Մոհամմադ բաղեր Զոլղադրին նշանակել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ ավիահարվածից սպանված Ալի Լարիջանիի փոխարեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Զոլղադրը նախկինում եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար։ Նա ունի բրիգադի գեներալի կոչում։
Ալի Լարիջանին զոհվել էր մարտի 17-ին իսրայելական հարվածի հետևանքով։
Կարդացեք հոդվածը` Русский