Իրան

Իրաքում ավիահարվածից սպանվել են Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայիններ

1 րոպեի ընթերցում

Իրաքում ավիահարվածից սպանվել են Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայիններ

Իրաքի՝ մեծամասամբ շիաներից կազմված Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը (PMF) հայտարարել են, որ իրենց մարտիկներից 15-ը զոհվել են երկրի արևմուտքում գտնվող օբյեկտի վրա ԱՄՆ-ի իրականացրած հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Գրոհի հետևանքով սպանվել է նաև Անբարի նահանգում PMF գործողությունների հրամանատար Սաադ ալ-Բայջին, որի հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Բաղդադում։

Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի կազմի մեջ մտնող ռազմականացված խմբերից մի քանիսը կապված են Իրանի հետ։ PMF-ը պաշտոնապես ինտեգրվել է Իրաքի պետական ​​անվտանգության ուժերում։

Reuters-ը հաղորդում է, որ հարվածները թիրախավորել են PMF-ի շտաբը բարձրաստիճան հրամանատարների մասնակցությամբ անվտանգության նիստի ժամանակ։

Իր հերթին, The Associated Press-ը հաղորդում է, որ Իրաքյան Քրդստանի Էրբիլում հրթիռակոծության է ենթարկվել «Փեշմերգա» զորախմբի ռազմաբազան։ Վեց մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել։ «Փեշմերգա» ուժերը հարվածի համար մեղադրել են Իրանին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում