ՀՀ ԱԺ նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: