ԱՄՆ-ն և Իսրայելը հայտարարել են Իրանում հազարավոր թիրախներ խոցելու մասին

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի զինվորականներն Իրանի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր հարվածներ են հասցրել ավելի քան 9000 թիրախի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Խոցվել է ավելի քան ինը հազար թիրախ: Կատարվել է ավելի քան 9000 մարտական ​​թռիչք: Վնասվել կամ ոչնչացվել է ավելի քան 140 իրանական նավ», - ասվում է X-ում հրամանատարության հաղորդագրության մեջ:

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերն Իրանում գրոհել են ավելի քան 3000 տարբեր թիրախների վրա Իսլամական Հանրապետության դեմ գործողության ընթացքում:

ԻՊԲ հայտարարության համաձայն՝ հարվածները շարունակվում են առանց ընդհատումների։ ԻՊԲ-ն նշում է, որ մարտի 23-ին իսրայելական օդուժն իրականացրել է հերթական զանգվածային գրոհը Թեհրանի վրա՝ տասնյակ կործանիչների մասնակցությամբ։ Հարվածների է ենթարկվել մի քանի ռազմական շտաբ, ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության երկու հրամանատարական կենտրոնները և Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության շտաբը։

Մարտի լույս 24-ի գիշերն իրականացվել են ևս մի շարք հարվածներ, որոնց ընթացքում հարձակման է ենթարկվել ավելի քան 50 թիրախ, այդ թվում՝ արձակման կայաններ և բալիստիկ հրթիռների պահեստներ, նշվում է հայտարարության մեջ:

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով