Իրան

Մերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖ

1 րոպեի ընթերցում

Մերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖ

Առնվազն 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության և Իրանի պատասխան գրոհների ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրենի տեղակալ Թեդ Չայբանը:

«Մերձավոր Արևելքում հակամարտության սրման 23 օրվա ընթացքում տարածաշրջանի երեխաներն իրենց վրա զգում են դրա սարսափելի հետևանքները.... Ավելի քան 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել, ներառյալ՝ 206 զոհված երեխա Իրանում և 118-ը՝ Լիբանանում: Չորս երեխա սպանվել է Իսրայելում և մեկը՝ Քուվեյթում», - ճեպազրույցի ժամանակ նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

Պաշտոնյան զգուշացրել է, որ մարտական գործողությունների շարունակման դեպքում զոհերի թիվը կաճի:

«Պատերազմի սկզբից ի վեր օրական միջինը վիրավորվում կամ զոհվում է 87 երեխա», - ընդգծել է նա:

Չայբանը հավելել է, որ մարտական գործողությունների ընթացքում ավերվել կամ վնասվել են «տներ, դպրոցներ, հիվանդանոցներ» և այլ ենթակառուցվածքներ, որոնցից կախված է երեխաների բարեկեցությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում