Իրան

Իրանը դուրս չի գա հակամարտությունից մինչև պատժամիջոցների վերացումը. Խամենեիի խորհրդական

1 րոպեի ընթերցում

Իրանը դուրս չի գա հակամարտությունից մինչև պատժամիջոցների վերացումը. Խամենեիի խորհրդական

Իրանը չի դադարեցնի մարտական գործողությունները, մինչև չվերացվեն իր նկատմամբ բոլոր պատժամիջոցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային:

«Պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Իրանին չվճարեն բոլոր փոխհատուցումները և չվերացվեն նրա նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցները: Մենք նաև պահանջում ենք Իսլամական Հանրապետության ներքին գործերին ԱՄՆ-ի չմիջամտության միջազգային երաշխիքներ. դա մեր երկրի ժողովրդի, գերագույն առաջնորդի և զինված ուժերի որոշումն է», - Ռեզայիի խոսքն է մեջբերել Fars լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում, սակայն իրանական կողմը հերքել էր դա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում