ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններին հարվածելու մասին

2 րոպեի ընթերցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Դիմոնայի շրջանին, որի մոտ է գտնվում Իսրայելի հիմնական միջուկային օբյեկտը, ինչպես նաև Կարմիր ծովի ափին Իսրայելի Էյլաթ քաղաքին և տարածաշրջանում մի քանի ամերիկյան ռազմաբազայի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը:

«Այսօր գիշեր իրականացված հրթիռային հարվածների 78-րդ ալիքի ընթացքում հարձակման են ենթարկվել թիրախներ Թել Ավիվից հյուսիս գտնվող Դիմոնայում, Էյլաթում, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան որոշ ռազմական բազաներ», - ԻՀՊԿ հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ըստ ԻՀՊԿ-ի՝ իրականացված գրոհների արդյունքում նշված օբյեկտները «ճշգրիտ խոցվել են բազմալիցքային հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով»:

Թե հատկապես ինչ օբյեկտներ են թիրախավորվել Իրանի կողմից արձակված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կողմից, ԻՀՊԿ մամուլի հաղորդագրության մեջ չի նշվում:   

Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) օրվա սկզբից արդեն վեցերորդ անգամ նախազգուշացրել է Իրանի տարածքից հրեական պետության ուղղությամբ հրթիռային արձակման մասին։ Համապատասխան տեղեկատվությունը զինվորականները հրապարակել են իրենց Telegram ալիքում։

ԻՊԲ-ն նշել է, որ կալանում է հրթիռները։ Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ հրթիռները թռել են երկրի հարավային մասի ուղղությամբ:

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին