«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով

3 րոպեի ընթերցում

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից, Երևանում Բրիտանական դեսպանության ֆինանսավորմամբ, Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի աջակցությամբ ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Մարտի 23-ին Օդերևութաբանության համաշխարհային օրվան ընդառաջ կայացել է շարժական լաբորատորիայի ամենագնաց մեքենայի հանձնման արարողությունը։ 

Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի Գործերի ժամանակավոր հանձնակատար և հյուպատոս Փոլ Մորիսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը։

Լևոն Ազիզյանն իր խոսքում նշել է, որ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ժամանակակից շարժական լաբորատորիայով համալրումը կարևոր քայլ է համակարգի արդիականացման ճանապարհին։ Վերջին տարիներին օդի որակի մոնիթորինգի համակարգը Հայաստանում ակտիվորեն զարգանում է՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Դեռևս 2020 թվականին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ մշակված օդի որակի մոնիթորինգի զարգացման հայեցակարգի հիման վրա Կառավարության ֆինանսավորմամբ արդեն ձեռք է բերվել երկու ժամանակակից ավտոմատ դիտակայան, ևս մեկը նախատեսվում է ձեռք բերել 2026 թ-ի ընթացքում։ 

Շարժական լաբորատորիան կհամալրի մոնիթորինգի ստացիոնար կայանների աշխատանքը՝ էականորեն ընդլայնելով ՊՈԱԿ-ի՝ օդի որակի վերաբերյալ տվյալների հավաքագրման և վերլուծության կարողությունները։ Այն հնարավորություն կտա իրականացնել տեղում օդի որակի չափումներ, բացահայտել աղտոտման թեժ կետերը, առավել խորությամբ հասկանալ արտանետումների աղբյուրները։

Ծրագիրը ներառել է նաև կարողությունների զարգացման բաղադրիչ։ Մարտի 19-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի 18 մասնագետ մասնակցել է տեխնիկական վերապատրաստման՝ ապահովելու նոր շարժական լաբորատորիայի արդյունավետ շահագործումը։

 

Հայերեն

ԿԺԴՀ-ն ներկայացրել է ԱՄՆ հասնելու ունակ հրթիռ, իսկ Թրամփը չի բացառել նոյեմբերին Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը

Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ

Երևանի հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողն անվճար երթևեկելու հնարավորություն կունենա

Ֆրանսիացի զինվորականները Հնդկական օվկիանոսում նավթատար լցանավ են կալանել

Անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ

Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա. Փաշինյան

Արտոնություն հանրային տրանսպորտում. մանրամասնում է փոխքաղաքապետը

Թյուրընկալում կա. Գալջյանը Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն