Պարեկները հայտնաբերել են 410 ոչ սթափ վարորդ

3 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները մարտի 16-ից 23-ը հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5361 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 ավտոմեքենա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ներկայացրել է պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները:

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 178 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 156 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 52, չամրակապված վարելու՝ 618, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 622, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 289, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 335 և 1986 այլ իրավախախտում։ 122 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 155-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 39-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 81-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 89-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 122 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16422 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 270 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 232 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 416, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 6 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 93, չամրակապված վարելու՝ 3993, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 225, վարելու ընթացքում ծխելու՝ 563, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 720, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 137, արագության գերազանցման՝ 2807 և 5246 այլ իրավախախտում։ 394 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 706-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 436-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 6 բեռնատար, 199-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 261-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 14 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 45 անձ։

 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում