Սպորտ

Հայաստանի թենիսի ֆեդերացիան համագործակցության հուշագիր է ստորագրել եվրոպական կառույցի հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի թենիսի ֆեդերացիան համագործակցության հուշագիր է ստորագրել եվրոպական կառույցի հետ

Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացել է «Tennis Europe»-ի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հենրիկ Թորսյե Պեդերսոնի հետ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հուշագրի համաձայն՝ եվրոպական զարգացող երկրների մինչև 14 տարեկան լավագույն մարզիկները Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հայ թենիսիստների հետ պարբերաբար անցկացնելու են ուսումնամարզական հավաք, որից հետո մասնակցելու են Ծաղկաձորում կայանալիք միջազգային մրցաշարին։

Ժողովի ընթացքում Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն աշխատանքային քննարկումներ է ունեցել միջազգային կազմակերպության մի շարք ներկայացուցիչների, այդ թվում՝ Թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Հագերտի, Тennis Europe-ի գործադիր տնօրեն Մագնուս Գրոնվոլդի ու մի շարք երկրների ազգային ֆեդերացիաների նախագահների հետ։  

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել նաև ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գևորգ  Կարամանուկյանն ու Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում