Թեհրանն անհամաչափ է համարում էլեկտրակայանները ոչնչացնելու Թրամփի սպառնալիքը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հղած նամակում նշել է, որ Թեհրանն անհամաչափ է համարում նախագահ Դոնալդ Թրամփի այն սպառնալիքները, որ ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էլեկտրակայաններին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի շրջափակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակը հրապարակվել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​​​ներկայացուցչության կայքում։

Նա նշել է, որ էլեկտրակայաններին, գլխավորապես քաղաքացիական նշանակության օբյեկտներին միտումնավոր հարվածներն իրենցից ներկայացնում են միջազգային մարդասիրական իրավունքի, ներառյալ Ժնևյան կոնվենցիաների և դրա արձանագրությունների հիմնարար սկզբունքների լուրջ խախտում։

«Նման գրոհներն, ըստ էության, կլինեն ոչ ընտրովի և բացահայտորեն անհամաչափ», - ասվում է նամակում։

Գուտերեշից բացի, նամակը ստացողների թվում են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​​​ներկայացուցիչ Մայք Ուոլցը, որն այս ամիս նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ Անալենա Բերբոքը։

Իրանի մշտական ​​ներկայացուցիչը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին «կանխել նման անօրինական գործողությունների իրականացումը», ինչպես նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն ուղղակի պատասխանատվություն կկրի «այս անօրինական սպառնալիքի պատճառով առաջացած ցանկացած հետևանքի, ինչպես նաև ցանկացած գործողության համար»։

Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թրամփի կողմից հայտարարված սպառնալիքի ֆոնին կրկին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը «փակ չէ»։

«Հորմուզի նեղուցը փակ չէ։ Նավերն ընդհատել են անցումը, քանի որ ապահովագրողները վախենում են ոչ թե Իրանի, այլ ձեր կողմից նախաձեռնված պատերազմից», - գրել է նա X սոցցանցում։

Լույս մարտի 22-ի գիշերը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարվածներ կհասցնի իրանական էլեկտրակայաններին, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում չվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցով։

Հայերեն Русский

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները

ՀՀ պաշտպանության նախարարը Չինաստանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպումից հետո համատեղ ասուլիս են անցկացրել

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Այս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկ