Բաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի իշխանությունները վստահ են, որ Ադրբեջանում պահվող հայերի շուտափույթ ազատ արձակումը ևս մեկ քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ադրբեջանում պահվող անձանց, գերիների վերաբերյալ դիրքորոշումը նույնն է, ես գերադասում եմ այս հարցի շուրջ բարձրաձայն և հրապարակային չխոսել, այլ աշխատել։ Երբ արդյունք է լինում, հանրությունը տեղեկացվում է։ Մենք ողջունում ենք վերջերս 4 գերիների ազատ արձակումը և վստահ ենք, որ բոլոր մնացած պահվող անձանց շուտափույթ ազատ արձակումը ևս մեկ քայլով կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, նաև Ադրբեջանի և առաջին հերթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք այս մասին խոսում։ Այս պահին արդյունք չկա։ Սա այն հարցն է, որ կամ կա արդյունք, կամ չէ։ Աշխատում ենք, իհարկե, չի կարող այս հարցը վերանալ մեր օրակարգից, արդյունք լինի կիմանաք»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Ադրբեջանը հունվարի 14-ին Հայաստանին է վերադարձրել 4 գերիների․ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել էին  Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:  

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել 19 հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցված շինծու  քրեական գործերի հիման վրա տեղի ունեցած դատավարությունների արդյունքներով կայացվել են ազատազրկման վճիռներ։  

Մասնավորապես ցմահ ազատազրկման են դատապարտվել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։  20 տարվա ազատազրկման են դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ 19 տարվա ազատազրկման են դատապարտել Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը։ Դավիթ Ալլահվերդյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա ազատազրկման։ 

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский 中文

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ