Տոկիոն հայտարարել է, որ Վաշինգտոնին չի խոստացել զորքեր ուղարկել Հորմուզի նեղուց

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովմանը երկրի մասնակցության հետ կապված որևէ կոնկրետ խոստում չի տվել մարտի 19-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։

Նա նշել է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը Թրամփը Տոկիոյին կոչ է արել ավանդ ներդնել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության հարցում։

«Սակայն Ճապոնիան որևէ կոնկրետ խոստում չի տվել այս առումով. նման փաստ չի եղել», - ընդգծել է կաբինետի գլխավոր քարտուղարը։

Նա հավելել է, որ որևէ որոշում չի կայացել նաև հրադադարից հետո այդ շրջան Ճապոնիայի ռազմածովային ուժեր ուղարկելու վերաբերյալ։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում հնարավոր էր համարել այն սցենարը, որ երկրի զինված ուժերը կարող են ուղարկվել Հորմուզի նեղուց ականազերծման համար։ Սակայն, նախարարի խոսքով, այդ տարբերակը կարող է քննարկվել միայն հրադադարի ռեժիմի հաստատումից հետո։

Նեղուցը Պարսից ծոցից տանում է դեպի Օմանի ծոց, ապա՝ բաց օվկիանոս։ Այդ ուղեգծով է անցնում աշխարհի նավթի արտահանման մեկ հինգերորդը։ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների ֆոնին նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է։

Հայերեն Русский

FlyOne Armenia-ն CFM International-ի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ leap-1a չորս շարժիչների ձեռքբերման վերաբերյալ

0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննում է անցել և վերադարձել բնականոն աշխատանքային ռեժիմի. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա

Աննա Գրիգորյանն ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար