Մշակույթ

«Ծաղկունք» փառատոնն իր շուրջ կհամախմբի պարային խմբերի՝ աշխարհի տարբեր երկրներից

1 րոպեի ընթերցում

«Ծաղկունք» փառատոնն իր շուրջ կհամախմբի պարային խմբերի՝ աշխարհի տարբեր երկրներից

«Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը, որը նախաձեռնել է «Կամուրջ» մշակութային կենտրոնը, միավորում է տարբեր երկրների պարային խմբերի և մշակութային կազմակերպությունների՝ ստեղծելով հարթակ միջազգային համագործակցության և մշակութային փոխանակման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոբելյանական թողարկումն առանձնանում է ընդլայնված ձևաչափով և մի քանի բեմերում անցկացվող համերգներով։

Փառատոնին հանդես կգան պարային խմբեր Ֆրանսիայից (Ստրասբուրգ, Լիոն), Մեծ Բրիտանիայից (Լոնդոն), Հունաստանից (Աթենք), Վրաստանից (Թբիլիսի), Ռուսաստանից (Սոչի), Հայաստանից։

Համերգներից մեկը տեղի կունենա մարտի 28-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, հաջորդը՝ ապրիլի 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Համերգ է նախատեսվում նաև ապրիլի 17-ին, որը կանցկացվի Վրաստանի Վասո Աբաշիձեի անվան պետական երաժշտական և դրամատիկական թատրոնում։

Հոբելյանական ծրագրի ավարտը նախատեսված է հոկտեմբերի 25-ին Մոսկվայում՝ Mos Producer համերգասրահում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում