Իրան

ԻՊԲ խոսնակը հայտարարել է, որ առջևում մի քանի շաբաթվա մարտեր են սպասվում

1 րոպեի ընթերցում

ԻՊԲ խոսնակը հայտարարել է, որ առջևում մի քանի շաբաթվա մարտեր են սպասվում

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակը հայտարարել է, որ Իրանի և Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ առջևում դեռ մի քանի շաբաթվա մարտեր են սպասվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

«Սպասվում է, որ մենք ևս մի քանի շաբաթ մարտեր կվարենք Իրանի և «Հեզբոլլահ»-ի դեմ», - ասել է բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը:

Նա հավելել է, որ ամեն օր հասցվող հարվածները թուլացնում են Իրանին:

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ ռազմական գործողություններ են սկսել փետրվարի 28-ից, Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում էներգետիկ ենթակառուցվածքներին և ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտներին:

Իրանում պատերազմի ավելի քան երեք շաբաթվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 1500-ը։ Իսրայելում զոհվել է 16 մարդ: Ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը 13 է։ Ամերիկա-իսրայելական գործողությունների ֆոնին Իսրայելի ուղղությամբ «Հեզբոլլահ»-ի հարվածներից հետո Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ Քաղաքացիական անձանց շրջանում զոհեր կան նաև Պարսից ծոցի երկրներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում