ՀՀ ՊԵԿ-ում քննարկվել են հանրային ծառայությունների բարելավման և թվայնացման առաջնահերթությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեում անցկացվել է աշխատաժողով՝ քննարկելու և սահմանելու հանրությանը մատուցվող ծառայությունների բարելավման և թվայնացման առաջնահերթությունները։ Աշխատաժողովը կազմակերպվել էր «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի նախաձեռնությամբ  և ՊԵԿ «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատաժողովի ընթացքում քննարկվել է ՀՀ փոխվարչապետի հանձնարարականով շրջանառվող Կառավարության որոշման նախագծով առաջարկվող՝ թվայնացման ենթակա ծառայությունների օպտիմալացման մեթոդաբանությունը։ Գործնական օրինակներով ներկայացվել են պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների ցանկի վերանայման մեխանիզմները։ Միաժամանակ, անդրադարձ է կատարվել թվային լուծումների իրականացման համար անհրաժեշտ իրավական և օրենսդրական կարգավորումներին։

Աշխատաժողովի մասնակիցների քննարկմանն է ներկայացվել նաև «Կյանքի իրադարձություններ» մոտեցումը, որի նպատակն է ծառայությունները կազմակերպել քաղաքացու կյանքի կարևոր փուլերի հիման վրա։

Նշվել է, որ ծառայությունների կատալոգի օպտիմալացման արդյունքում կնվազի վարչարարությունը, իսկ պետական մարմինների միջև տվյալների փոխանակման շնորհիվ աստիճանաբար կվերացվի թղթային տեղեկանքների անհրաժեշտությունը։

Գործընթացների և ընթացակարգերի պարզեցման արդյունքում քաղաքացիները կկարողանան դիմումները, վճարումները կամ փաստաթղթերը ներկայացնել առցանց՝ առանց հերթերի։

Պետական համակարգերի թվայնացումը նաև կնպաստի թափանցիկության բարձրացմանը, և քաղաքացիները կկարողանան առցանց հետևել իրենց դիմումների ընթացքին ու ստանալ արագ պատասխաններ։

Վերջնարդյունքում թվայնացված ծառայությունները կդառնան ավելի արագ, հասանելի և հարմարավետ քաղաքացիների համար։

Հայերեն

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար