Իրան

Իրանի Խորամաբադ և Ուրմիա քաղաքներում բնակելի շենքեր են հարվածների ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Իրանի Խորամաբադ և Ուրմիա քաղաքներում բնակելի շենքեր են հարվածների ենթարկվել

Իրանի արևմտյան Խորամաբադ քաղաքում բնակելի թաղամասի ռմբակոծության հետևանքով առնվազն 1 երեխա է զոհվել, մի քանի մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին։

Բացի այդ, ըստ հրապարակման՝ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիա քաղաքին հասցված ավիահարվածի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր։ Կարմիր մահիկի փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։

Իսրայելի բանակն իր հերթին հայտնել է Թեհրանին հարվածելու մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում